HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան ընկել էր ձորը, կան վիրավորներ

Մարտի 13-ին՝ ժամը 15.30-ին, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ից տեղե­կություն է ստացվել, որ Ախթալայի կամրջի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատի լեռնափրկարարները:

Դեռևս չպարզված հանգամանքներում կամրջի մոտակայքում ձորակն է ընկել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 21 ՕՍ 160 պ/հ ավտոմեքենան:

Լեռնափրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և Ալավերդու հիվանդանոց տեղափոխել մեքենայի վարորդ, 1988 թ. ծնված Արթուր Շահկուլյանին և ուղևորներ, 1987 թ. ծնված Ջոն Մանթաշյանին ու 1990 թ. ծնված Ռուբեն Հարությունյանին:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:

Մեկնաբանություններ (1)

vanoush
dzer tvyalner@ xexatyurvats en.varord@ urish e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter