Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն կայցելի Հայաստան
Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն (Guido Westerwelle):
Այցի ընթացքում նախատեսված են Գիդո Վեսթերվելլեյի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Գիդո Վեսթերվելլեն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել