«Հայջրմուղկոյուղին» միջնորդել է գործընթացը կասեցնել
Այսօր ՀՀ վարչական դատարանը քննել է բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցը:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն միջնորդել է կասեցնել գործընթացը, քանի որ ՀՀ վերաքննիչ դատարանում դեռ շարունակվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ հայցերի քննությունը:
Բնապահպանության նախարարությունը համաձայնվել է միջնորդության հետ: Սակայն «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն միջնորդությունը համարել է անհիմն, քանի որ իրենց հայցը ոչ թե «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, այլ նախարարության անգործության դեմ է: Դատարանը որոշել է գործընթացի կասեցման վերաբերյալ պատասխանը տալ մայիսի 18-ին:
«ԷկոԼուրը» հիշեցնում է, որ կազմակերպությունը նախարարությանը մեղադրում է անգործության մեջ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նկատմամբ, որն իր հերթին չի ապահովում կոյուղաջրերով եւ հանքարդյունաբերական թափոններով աղտոտված Ողջի գետի մաքրումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել