
Տիգրան Թորոսյան. «Պատգամավոր դառնալու համար կուսակցական դառնալը բարոյական չէ»
Թեև երեկվանից սկսվել է պատգամավոր ընտրվելու համար քաղաքացիների առաջադրման գործընթացը, սակայն անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, թե հստակ չի կարող ասել՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ:
«Պատճառն այն է, որ ընդհանրապես պատգամավոր դառնալը չի կարող ինքնանպատակ լինել: Քաղաքական գործունեությունը թիմային աշխատանք է, և պետք է ճշտել, եթե կան ընդհանուր նպատակ, սկզբունքներ, մոտեցումներ ինչ-որ մարդկանց հետ, այդ ժամանակ կարող է ինչ-որ իմաստ ունենալ, եթե ոչ, ուրեմն՝ ոչ»,-ասաց Տիգրան Թորոսյանը:
Նրանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են այն լուրերը, որ այս անգամ պատգամավոր է ընտրվելու ԲՀԿ-ի համամասնական ցուցակով: Տիգրան Թորոսյանը պատասխանեց, թե «ասեկոսեները չի մեկնաբանում»:
«Պատգամավոր դառնալու համար կուսակցական դառնալը բարոյական չէ: Որևէ կուսակցությանն անդամագրվելը տևական և լուրջ քննարկումներ պահանջող գործընթաց է»,- ավելացրեց Տիգրան Թորոսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել