
Վահրամ Բաղդասարյանը պատգամավոր ընտրվելու ցանկություն ունի
ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ պատգամավոր ընտրվելու ցանկություն ունի, սակայն հստակ չգիտի՝ կառաջադրվի մեծամասնակա՞ն, թե՞ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:
«Ավելի շատ պետք է նայենք, թե կուսակցությունը որտեղ ավելի նպատակահարմար կգտնի, որտեղ նպատակահարմար գտավ, այնտեղ էլ կառաջադրվեմ»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նրա կարծիքով՝ գործարարները պետք է զբաղվեն գործարարությամբ եւ խորհրդարան չգնան: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նախկինում ինքը եւս բիզնես ունեցել է, սակայն 2005թ.-ից այլեւս չունի եւ հիմա գիտությամբ է զբաղվում:
Հիշեցնենք, որ 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով քվեների առավելությամբ առավելության հասավ Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ: Եթե Վահրամ Բաղդասարյանը այս անգամ էլ մեծամասնականով առաջադրվի, ապա, ամենայն հավանականությամբ, կրկին կպայքարի Վիկոտ Դալլաքյանի հետ:
Մեկնաբանել