
Գլխավոր դատախազի եղբայրը իրեն «անպայման» տեսնում է Ազգային ժողովում
Գլխավոր դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանը մեծամասնական ընտրակարգով Աջափնյակում պայքարելու է պատգամավոր ընտրվելու համար: ՀՀԿ-ն այդ տարածքում սատարում է հենց Հովսեփյանի թեկնածությունը: Թեեւ «Հետքի» հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանն ասաց, թե իր առաջադրումը պարզ չէ եւ դեռ քննարկումների փուլում է, սակայն արդեն տեղեկություն կա, որ նա առաջադրվելու է:
Հարցին, թե Ձեզ տեսնու՞մ եք խորհրդարանում, Ռուբեն Հովսեփյանը պատասխանեց. «անպայման»: «Բոլոր առումներով ինձ տեսնում եմ այնտեղ, թե տեղական ինքնակառավարման, թե ամեն առումով էլ տեսնում եմ»,- ավելացրեց գլխավոր դատախազի եղբայրը:
Ռուբեն Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք գո՞հ է ներկայիս Ազգային ժողովի որակական կողմից: «Չեմ կարող գնահատական տալ, առաջադրվեմ, նոր բոլոր հարցերին կպատասխանեմ»,- պատասխանեց Ռ. Հովսեփյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել