
Վարչապետն ամրապնդեց իր դիրքերը ՀՀԿ-ի շարքերում
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Հանրապետական կուսակցության խորհուրդը նոր կազմով կառավարության տան դահլիճում ընտրել է կուսակցության փոխնախագահներ: ՀՀԿ-ից «Հետքին» հայտնեցին, որ կուսակցության փոխնախագահներ են ընտրվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ՀՀԿ-ի շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Փոխնախագահների իրենց տեղը պահել են պատգամավորներ Գալուստ Սահակյանը եւ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:
ՀՀԿ-ի արդեն նախկին փոխնախագահ Մուշեղ Լալայանն ընտրվել է կուսակցության գաղափարական հանձնաժողովի ղեկավար, իսկ քաղաքական հանձնաժողովի նախագահի պատասխանատու դերակատարումը վստահել են Հովիկ Աբրահամյանին:
Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ռուբեն Թադեւոսյանը, կանանց խորհուրդը կշարունակի ղեկավարել Հերմինե Նաղդալյանը, իսկ երիտասարդականը՝ Կարեն Ավագյանը:
Արդեն լուրեր են տարածվել, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին տեղը զբաղեցնելու է նախագահ Սերժ Սարգսյանը, երկրորդը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ Հովիկ Աբրահամյանին բաժին է հասել երրորդ տեղը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել