
Կամ ոչինչ, կամ միայն ՀՀԿ-ի «թոփ-10»-ը
Վաղը մարզահամերգային համալիրում, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կայանալու է ՀՀԿ-ի համագումարը: Արդեն հայտնի են հրավիրյալները, սակայն ՀՀԿ-ից նախընտրել են չհրավիրել խորհրդարանական ուժերից միայն «Ժառանգությանը»: Փոխարենն իրենց ներկայությամբ կպատվեն Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը, ինչպես նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՅԴ-ի ներկայացուցիչներ եւ այլք:
ԱԺ ամբիոնից եւ հասարակական վայրերում քաղաքական համերաշխության կոչերով աչքի ընկնող ՀՀԿ-ից այդպես էլ չպատճառաբանեցին, թե ինչու համագումարին չեն հրավիրել «Ժառանգություն» կուսակցության անդամներին:
Նշենք, որ մարտի 2-ի «Ժառանգություն» կուսակցության համագումարին թեեւ ՀՀԿ-ն հրվիրված էր եւ «Ժառանգությունը» հրավիրատոմսեր էր ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, սակայն ՀՀԿ-ից այդպես էլ որեւէ մեկը չէր ներկայացել: ՕԵԿ-ից նույնպես ներկայացուցիչ չկար «Ժառանգության» համագումարին:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի համագումարին, ապա, կուսակցության մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ վաղը չի հրապարակվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակը, իսկ եթե հրապարակվի էլ, ապա միայն առաջին տասնյակը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել