HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Լիլիթ Պիպոյան. «Հայաստանը տղամարդկանց երկիր է»

Խոսելով կանանց միամսյակի և կնոջ դերակատարության մասին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշեց, որ կնոջ դերն իսկապես շատ մեծ է թե ընտանիքում, թե հասարակության մեջ: Այժմ փորձում են նաև օրենսդրական մակարդակով լուծել անգամ խորհրդարանի գենդերային հարցը, որպեսզի կնոջ դերը երևա նաև քաղաքականության մեջ:

Սակայն Ա. Օհանյանը չի սիրում, որ շատ են խոսում սեռային տարբերության մասին, ինչը  Հայաստանում շատ է: Նրա կարծիքով՝ քաղաքակիրթ երկրներում մարդու սեռը երկրորդական է, կարևորվում են նրա մարդկային հատկանիշները, մասնագիտական որակները: Լավ կլիներ, որ Հայաստանում ևս այդպես լիներ, և հավասարության մասին խոսվեր հենց այդ տեսանկյունից: Այսինքն՝ կինը գնահատվի իր խելքի, մասնագիտական որակների համար:

Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը գտնում է, որ հասարակության մեջ կա այն գիտակցությունը, որ կինը պետք է ավելի ակտիվ լինի, բայց միաժամանակ կա «ավանդական իներցիա»: Երկիրը պետք է լինի քաղաքականապես և տնտեսապես զարգացած, լինեն աշխատատեղեր, որովհետև դրանք քիչ են և հիմնականում բաժին են ընկնում տղամարդկանց: Հակառակ դեպքում կինը չի կարող հաջողության հասնել:

«Հայաստանը տղամարդկանց երկիր է: Կարևոր և բարձր դիրքերը գրավում են տղամարդիկ»,- հավելեց երգչուհին:

Այն հարցին, թե ինչ է երջանկությունը պատասխանեց, որ «Մեծագույն երջանկություն է, երբ ապրում ես քո քաղաքում, տունիկում, հասցնում ես լինել և մամա, և կին, և աշխատանքի ես հասցնում, ներքին նվիրական երազանքներն իրականացնել…»,- նշեց երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ տալով երջանկության իր սահմանումը:

Արմինե Օհանյանի համար երջանկությունը «լիարժեք իրացված» լինելու մեջ է, երբ կինը ազատ է, լիարժեք իր ընտանիքում և աշխատանքում:

«Սիրել և սիրված լինել, դրա մեջ մեծ իմաստ կա, հատկապես սիրելու մեջ: Միշտ համարվում է, որ կարևորը սիրված լինելն է: Ես ուզում եմ պնդել, որ կարևորը սիրելն է: Եթե հոգիդ լցված է սիրով, ուրեմն երջանիկ ես»,- նշեց Լ. Պիպոյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter