
Առինջում կորոնավիրուսի դեպք է գրանցվել
Կոտայքի մարզի Առինջ համայնքում կորոնավիրուսի դեպք է գրանցվել: Դեպքը ապրիլի 16-ին հաստատվածներից մեկն է:
Առինջի համայնքապետարանի առաջատար մասնագետ Լուսինե Գալստյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ վարակվածը 45-ամյա տղամարդ է: Նրա ընտանիքի անդամներին մեկուսացրել են:
Լուսինե Գալստյանի խոսքով՝ վարակակրի գործընկերները կորոնավիրուսի թեստեր են հանձնել, բոլորը բացասական արդյունք են ունեցել:
6300 բնակիչ ունեցող Առինջ համայնքում սա կորոնավիրուսի առաջին և դեռևս միակ դեպքն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել