Վերաքննիչ դատարանը կքննի սփյուռքահայ Ժորժ Թոմասսյանի բողոքը
Վերջին ժամանակներում փաստաբանները և սփյուռքահայ ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը ձեռնամուխ են եղել սփյուռքահայ ներդրողների շահերի և իրավունքների պաշտպանությանը, քանի որ շատացել են այն դեպքերը, երբ նրանց նկատմամբ իրականացվում են անօրինական գործողություններ:
Տվյալ դեպքում սփյուռքահայ ԺորԺ Թոմասսյանը այն հարյուրավոր սփյուռքահայերից մեկն է, ում գործը ընթացք չի ստանում իրավական դաշտում:
2012թ. մարտի 12-ին` ժամը 10:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր Ա.Տեր-Պետրոսյան) տեղի կունենա սփյուռքահայ Ժ.Թոմասսյանի և նրա ներկայացուցիչների կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը:
Փաստաբան Սամվել Ջաղինյանը հիշեցնում է, որ ներկայացրած վերաքննիչ բողոքով Ժ.Թոմասսյանը և նրա ներկայացուցիչները խնդրել են վարույթն իրականացնող մարմնի «նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը վերացնել և պարտավորեցնել վերջինիս ձեռք բերված ապացույցներով հարուցել քրեական գործ:
Լուս.` yerkir.am-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել