Սամվել Հովակիմյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր
ՀՀ նախագահի հրամանագրով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ մարտի 2-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարության մասնակցությամբ, վարչական դատարանի դատավորներին ներկայացրին նորանշանակ դատավորին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել