
Լոլիկը նախորդ տարվա համեմատ թանկացել է 110-ից 670 դրամով
Երևանյան երկու խոշոր սուպերմարկետներում՝ «Երևան սիթի»–ում և «Ծիրան»–ում ֆիքսել ենք վաճառվող լոլիկի գները։ Երկու արժեք ունեցող լոլիկներ կան՝ 1 կգ–ը՝ 1290 դրամ, մյուսը՝ 1850 դրամ։
2018 թվականի մարտ ամսին լոլիկի 1 կգ–ի միջին գինը կազմել է 1180 դրամ։ Եթե այս օրերին արձանագրված գինը համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահտվածի գնի հետ, ապա տարբերությունը տատանվում է 110-ից 670 դրամի միջև (այդքանով թանկացել է)։
Լոլիկից բացի, վաճառողների հավաստմամբ, թանկացել է նաև վարունգի գինը, սակայն վիճակագրական կոմիտեն վարունգի գնի վիճակագրություն չի վարում։ Նշենք, որ այսօր Երևանի սուպերմարկետներում վարունգն, ըստ տեսակների, վաճառվում է 1 կգ–ն 1260 և 1850 դրամով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել