Դիակը հայտնաբերվել է երկու շաբաթ անց
Փետրվարի 18-ի երեկոյան 37-ամյա Աշոտ Մանուկյանը ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ հայրը` Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Արամայիս Մանուկյանը, նախորդ առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում, գնացել է Սևանա լիճ՝ ձուկ որսալու, տուն չի վերադարձել և, հավանաբար, ջրահեղձ է եղել:
Որոնողական աշխատանքները շարունակվել են մինչև մարտի 2-ը: Ժամը 13:55-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները լճի՝ Կարճաղբյուր գյուղին հարակից հատվածից հայտնաբերել են Ա. Մանուկյանի դիակը:
«Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հաղորդում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել