HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տարոն Սիմոնյան. «Դատավորը պետք է ենթարկվի օրենքին և Սահմանադրությանը, և չկա որևէ այլ սուբյեկտ, որին պետք է ենթարկվի»

«Դատավորը խոսող օրենք է, օրենքը լուռ դատավոր է: եթե ուզում ենք կառուցել իրավական պետություն, պետք է Հայաստանի ողնաշարը ճիշտ հիմքերի վրա դնենք, իսկ ողնաշարը դատական իշխանությունն է»:

Այս մասին «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծի քննակմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Բոլորս ենք այն մտավախությունը կիսում, որ կան դատավորներ, որ չպետք է իրավունք ունենան խոսել օրենքի անունից, մենք պետք է բոլոր օրինական լծակներով համակարգից հանենք նման դատավորներին, որպեսզի արժանի դատավորները կարողանան իրենց արդյունավետ արդարադատությունն իրականացնել»,- ասաց Սիմոնյանը:

Պատգաավորն անդրադարձավ քաղաքական մեծամասնության պատգամավորների այն պնդումներին, որ չեն անվանարկել ամբողջ դատական համակարգը:

«Պարտադիր չէ խորը հիշողության մեջ ընկղմվենք անցած տարվա իրադարձությունները հիշելու համար: Իմ կարծիքով՝ հետհեղափոխական Հայաստանում դա սև գիծ է ամբողջ պետականաշինության գործընթացում, երբ դատարանները շրջափակվեցին, և դատավորները անվանարկվեցին: Եւ միայն այն հռետորական հարցը` կա արդյոք այնպիսի դատավոր, որ չենթարկվի վարչապետին, բավարար է ասելու, որ խորը հակակրանք կա ամբողջ դատական համակարգի նկատմամբ քաղաքական մեծամասնության կողմից»,-ասաց նա:

Պատգամավորն առաջարկեց փաթեթի մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկում վերանայել այն դրույթները, որոնք դատավորի համար կախվածություն են առաջացնում պետական մարմիններից:

«Դատավորը պետք է ենթարկվի օրենքին և Սահմանադրությանը, և չկա որևէ այլ սուբյեկտ, որին պետք է ենթարկվի, եթե այս տրամաբանության մեջ տեղավորենք փոփոխությունները, իհարկե, կողմ կլինենք, բայց եթե հակառակ տրամաբանությանն են ուղղված, չենք կարող կողմ լինել»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter