HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գևորգյանը հանդիպել է Մուհամմադ ալ Ռումեյսիի հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպեց ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Մուհամմադ ալ Ռումեյսիի հետ:

Կողմերն ընդգծեցին, որ անհրաժեշտ է զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները: Ա.Գևորգյանը նշեց, որ ձևավորված իրավապայմանագրային դաշտը բավարար հիմքեր ստեղծում է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար' հատկապես շեշտելով Հայաստանից ապրանքների արտահանման հնարավորությունները:

ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահն իր հերթին նշեց, որ կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը ինչպես պետական ծրագրերին մասնակցության, այնպես էլ մասնավոր հատվածի հետ կապերի հաստատման առումով:

Արաբական կողմը քննարկում է Հայաստանում զբոսաշրջային ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները: Այս առումով նշանակալի քայլ համարվեց անցած տարեվերջից «Fly Dubai» ավիաընկերության կողմից Դուբայ-Երևան չվերթերի իրականացումը:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մի շարք ծրագրեր, այդ թվում' «Զվարթնոց» օդանավակայանին հարակից տարածքում ազատ գոտու ռեժիմով լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագիրը, ներկայացվել են արաբական կողմին, և հույս հայտնեց, որ դրանք կհետաքրքրեն արաբական ընկերություններին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ' Ա.Գևորգյանը Մուհամմադ ալ Ռումեյսիին հրավիրեց պատվիրակությամբ այցելել Հայաստան' տեղում գործարար և ներդրումային հնարավորություններին ծանոթանալու, կոնկրետ ծրագրեր քննարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter