
Դատարանը քննում է Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ սկսվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը: Նորայր Փանոսյանը բերվել է դատարան ու մասնակցում է բողոքի քննությանը, նիստը դռնփակ է:
Հիշեցնենք, որ Փանոսյանը կալանավորվել է հունվարի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ:
Նշենք, որ Փանոսյանը 2019-ի սեպտեմբերի 28-ին ձերբակալվել էր, ապա Քննչական կոմիտեն նրան մեղադրանք էր առաջադրել և միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ըստ տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, Արդարադատության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: Այս որոշման դեմ բողոք էր տարվել Վերաքննիչ դատարան, և 2019-ի նոյեմբերի 6-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որոշել էր կալանքից ազատել Փանոսյանին: Դատարանն արձանագրել էր, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Նորայր Փանոսյանը կատարել է իրեն վերագրվող արարքը:
2019-ի դեկտեմբերի 26-ին Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր, և նրան նոր մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևաննքներ), ապա նորից Փանոսյանին կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը կրկին բավարարվել է:
Լուսանկարը՝ forrights.am-ից
Մեկնաբանել