ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը անդրադարձել է հայ խաղաղապահների որակներին
Փետրվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Հուսեյին Դիրիոզին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանն առնչվող հարցերին: Երկուստեք դրական գնահատվեցին կողմերի գործընկերային հարաբերությունները` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում և կարևորվեց 2011 թ. նոյեմբերին հաստատված ԱԳԳԾ նոր փուլի իրագործումը:
Դեսպան Դիրիոզը Դաշինքի անունից երախտագիտություն հայտնեց Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին հայկական զորախմբի բարձր մասնագիտական որակով մասնակցության հետ կապված:
ՀՀ ԱԳՆ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել