
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի բաժինը նոր պետ ունի
Նախորդ տարվա դեկտեմբերին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի նոր պետ է նշանակվել Արտակ Սահակյանը: Վերջինս կապանցի է, մասնագիտությամբ՝ լեռնային ինժեներ: Աշխատել է լեռնահանքային ընկերություններում:
Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի նախկին պետը՝ Լեւոն Պետրոսյանը, իր հերթին տեղափոխվել է Երեւան եւ նշանակվել տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի օգնական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել