«Հրապարակ». Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին ազատ են արձակելու մայիսի 28-ին
Թերթը տեղեկացնում է, որ Հաղթանակի տոնի առիթով լուր էր տարածվել, թե Սասուն Միքայելյանին բաց են թողնելու: Օգտվելով Հովիկ Աբրահամյանի խնդրանքից՝ Սերժ Սարգսյանը ներում է շնորհելու նրան: Սակայն լուրերն իրականություն չդարձան:
Երեկ թերթն իր հավաստի աղբյուրից տեղեկացել է, որ Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին ազատ են արձակելու մայիսի 28-ին` Հանրապետության տոնին: Ընդ որում՝ դրա նախօրեին կլինի կաթողիկոսի դիմում-խնդրանքը, որին ընդառաջելով էլ Սերժ Սարգսյանը կարձակի ներման հրամանագիրը: Այնպես որ, մայիսի 31-ի հանրահավաքում, իրոք, Նիկոլն ու Սասունը ելույթ կունենան եւ իրենց ներկայությամբ անասելի ուրախություն կպատճառեն հանրահավաքի մասնակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել