
«Էրեբունի Պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձից զենքն առգրավվել է (թարմացվող)
Այսօր կրակոցներ են հնչել «Էրեբունի Պլազա» հյուրանոցում: Ոստիկանները շրջափակել են տարածքը: «Հետքի» լրագրողը տեղից հայտնում է, որ մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ զինված անձից արդեն իսկ առգրավվել է զենքը, այժմ վերջինս եւ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը բանակցում են շենքի ներսում:
16:30
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ , բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։
Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Մանրամասները՝ հաջորդիվ:
15:52
Քիչ առաջ ոստիկանության պետի պաշտոնակատար Ա. Սարգսյանը հեռացավ «Էրեբունի Պլազա» հյուրանոցից: Մեր տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը մոտ 30 տարեկան տղամարդ է:
15:54
Ոստիկանությունը հաղորդագրություն տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում, որ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ ոստիկանությունը կտրամադրի ավելի ուշ։
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել