
Հունահռոմեական ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցաշարում Արսեն Ջուլֆալակյանը հաղթող է ճանաչվել
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տեղեկացնում է, որ Դանիայի Նյուկյոբինգ Ֆալստեր քաղաքում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցաշար: Հանդես են եկել 18 երկրների 151 ըմբիշներ, որոնց շարքում զգալի տոկոս են կազմել հեղինակությունները:
77 կգ քաշային կարգում փայլուն մրցելույթներ է ունեցել անվանի մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը: Նա 7 անգամ ելել է մրցագորգ և տոնել բացահայտ առավելությամբ հաղթանակներ, ճանաչվեց մրցաշարի հաղթող:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել