HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան շրջվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

Փետրվարի 27-ին ոտիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում («Չարքենդ» կոչվող տարածքում)  տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՋՕԸ» ՓԲԸ-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 909 ՏՏ 88 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը` Վայքի բնակիչ, 1973 թ. ծնված Վահե Ավագյանը, ստացել է թեթև մարմնական վնասվածք ու տեղափոխվել Վայքի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter