
Տոնածառի հատման թույլտվություններ չեն տրամադրվել
Ամանորին ընդառաջ տոնական ծառի՝ եղևնու կամ սոճու հատման որևէ թույլտվություն Շրջակա միջավայրի նախարարությունը չի տվել։
«Գուցե տոկոսով սխալվեմ, բայց ենթադրում եմ, որ վաճառվող եղևնիների կամ սոճիների 99 տոկոսը ներմուծված ծառեր են»,- լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց նախարար Էրիկ Գրիգորյանը։
Էրիկ Գրիգորյանը պատմեց, որ Գյումրու քաղաքապետարանը դիմել էր նախարարություն, որպեսզի Սպիտակի անտառտնտեսության սանիտարական հատման ենթակա ճյուղերից տրամադրվեն համայնքին Գյումրու տոնածառի ձևավորվան համար։
Ամանորի նախաշեմին հատումների հայտեր չեն հաստատվել։
«Կան հաստատված տարեկան սանիտարական և խնամքի հատումներ, որտեղ գուցե որոշ քանակություն լինի»,- նշեց նախարարը։
Եղևնիների վաճառքի նկատմամբ հսկողություն իրականացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, և տեսչական մարմնի աշխատակիցները վաճառքի կետերում վերահսկողություն են իրականացնում։
Մեկնաբանել