Քաջարանի կոմբինատի վարորդը մահացել է մեքենայի շրջվելուց
Փետրվարի 26-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի տարածքում «Բելազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` Քաջարան քաղաքի բնակիչ, 56-ամյա Առուստամ Առուստամյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել