Գտել են 84-ամյա տանտիրուհու այրված դիակը
Փետրվարի 26-ին՝ ժամը 07.50-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում տուն է այրվում: Հրդեհը մարվել է նույն օրը՝ ժամը 09.30-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհաշիջման աշխատանքներից հետո տնակում հայտնաբերվել է միայնակ բնակվող տանտիրուհու՝ 1928 թ. ծնված Վիկտորիա Գալստյանի դիակը` այրվածքների հետքերով:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել