HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն անջատելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և վերջինիս կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործերն անջատելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ընթացքում ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանն, ով կայացրել է գործերն անջատելու որոշումը:

Վերաքննիչ դատարանից «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ բողոքը դեռևս չի մակագրվել որևէ դատավորի:

Հիշեցնենք, որ դատավորը Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն անջատելու որոշումը կայացրել է նոյեմբերի 26-ի դատական նիստին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական նիստերը Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով պարբերաբար հետաձգվում էին:

2019-ի մայիսից սկսված դատական նիստերին Գրիգորյանը մի քանի անգամ է ներկայացվել դատարան, և նիստի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է: Մյուս դատական նիստերին Գրիգորյանը չի ներկայացվել.  պատճառը դարձյալ, ըստ դատարան ուղարկված գրությունների, եղել են առողջական խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր