
Կաշառք ստանալու համար ոստիկանության ծառայող է ձերբակալվել
Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենն օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55 հազար դրամ:
Ոստիկանությունը հայտնում է, որ ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառքի առարկա հանդիսացող 55 հազար դրամից 25 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչին բռնել և բերման են ենթարկել:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Ոստիկանության ծառայողը ձերբակալվել է:
Մեկնաբանել