HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2․2 միլիարդ դրամ՝ մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարության երեք որոշումներով Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Լոռու, Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար 2 միլիարդ 200 միլիոն դրամ հատկացվեց։ Ծրագրերի իրականացման գումարը տրամադրվեց մարզպետարաններին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ ներկայացվել են 518 ծրագրային հայտ, որից հավանության է արժանացել 483-ը: Այժմ ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթաց, կամ արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը:

Հավելենք, որ գործադիրը մարզերի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հոկտեմբերի 17-ին հատկացրել էր 403 միլիոն դրամ, հոկտեմբերի 24-ին՝ 1 միլիարդ 150 միլիոն դրամ, իսկ հոկտեմբերի 31-ին՝ 489 միլիոն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter