Գալուստ Սահակյանն ուրախ է, որ Հովիկ Աբրահամյանին կարոտում են
Հարցին, թե որտեղ է հիմա Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գ. Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց, թե ուրախ է, որ նրան կարոտում են, և նա ամբողջ օրը գտնվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ ՀՀԿ շտաբում:
«Մի թև էլ ինձ տաք, լրիվ կհամալրվի», - ասաց նա` ի պատասխան այն կարծիքին, թե ՀՀԿ շտաբի մի թեևը Հ. Աբրահամյանինն է, մի թևն ավելի հին հանրապետականներինը:
Իսկ այն ռեպլիկին, թե Գ. Սահակյանը Հ. Աբրահամյանի թևից է, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ինքը որևէ մեկի ոչ թևում կարող է լինել, ոչ էլ մեջքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել