HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք պետք է բուժենք հայ ժողովրդի վերքերը»

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները փետրվարի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնին առնչվող վավերագրերին ու փաստաթղթերին:

Եվրանեսթի ԽՎ Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն նշեց. «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպիչներին, որ մեզ հնարավորություն ընձեռվեց մեր հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին»:

Տիկին Անդրիկիենեն գրառում թողեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում. «Հայ ժողովուրդը վայելում է մեր հարգանքը, և մենք նրա կողքին ենք: Մենք պետք է բուժենք հայ ժողովրդի վերքերը»:

ՀՀ ԱԺ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter