HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրք վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Փետրվարի 22-ին` ժամը 01.59-ին, ահազնագ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոմայրուղու 7-րդ կմ-ում՝ Ազատան գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խրվել ձնակույտի մեջ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 61 K 10238 պետհամարանիշի կցորդով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորակը: Վարորդը՝ Թուրքիայի քաղաքացի,1952 թվականին ծնված Տունա Ջուլֆիկառը, տեղափոխվել է Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները  ձնակույտից ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել ավտոմեքենաներ նաև Արագածոտնի մարզում` Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ից և Ալագյազ-Ծաղ­կա­հովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter