HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները 20-ամյա Գյուլնարային ձների միջից տեղափոխել են ծննդատուն

Փետրվարի 21-ին` ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալա­գյազ ավտոճանապարհին ձնակույտի մեջ արգելափակվել է թրթուրավոր տրակտոր, երեք ուղևոր­նե­րից մեկը վատառողջ է, և նրան անհրաժեշտ է շտապ տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկից մինչև արգելափակված տրակտոր 3 կմ-ոց ճանապարհահատվածը շարունակել են ոտքով` ավտոտրանսպորտի անցանելիության անհնարինության պատճառով:

Պարզվել է, որ ուղևոր,1992 թվականին ծնված Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ է շտապ տեղափոխել ծննդա­տուն:

Հրշեջ-փրկարարները Գ. Ֆարոյանին պատգարակով հասցրել են Ալագյազ-Ճարճակիս գյու­ղե­րի խաչմերուկ, այնուհետև մասնավոր ավտոմեքենայով` Ապարան քաղաքի հիվանդանոց:

Ի դեպ,  նույն օրը ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս գյուղի բնակիչ,1946 թվականին ծնված Գյուլիզար Ֆարեյանը վատառողջ է, նրան անհրաժեշտ է բուժօգնություն, իսկ դեպի գյուղ տանող ճանապարհը փակ է:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները և Ծաղկահովիտ  գյուղի բժշկական կենտրոնից երկու բժիշկ` Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկից մինչև Ճարճակիս գյուղ (մոտ 5 կմ) ճանապարհը անցելով ոտքով, հիվանդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր:

Մեկնաբանություններ (1)

Գոհար
Մի ձենով ազատվես` Գյուլնարա...շնորհակալություն` փրկարարներին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter