Գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ
Երեկ` ժամը 20:01-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի թիվ 84 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ:
Հրդեհի հետևանքով ձեռքերի և ոտքերի 2-րդ և 3-րդ կարգի այվածքներով Արարատ քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն տան բնակիչներ` 1963 թ. ծնված Դաչին Մշոյանը, 1969 թ. ծնված Հովհաննես Արարատյանը և 1960 թ. ծնված Վաչագան Կարապետյանը:
«Նրանք ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել