HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձյուդոյի թիմային գավաթի խաղարկությանը մասնակցել է 16 թիմ

Երևանի «Միկա» մարզադահլիճում ավարտվեցին ձյուդոյի Նոր աստղի թիմային 4-րդ գավաթի խաղարկությունը և Շուշիի ազատագրման 19-ամյակին նվիրված դեռահասների հանրապետական մրցաշարը:

Թիմային գավաթի խաղարկությանը մասնակցում էր ՀՀ մարզերից 16 թիմ: Չորս անընդմեջ հաղթանակից հետո առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Երևանի ՍՁՄՊՄԴ թիմը, երկրորդը' Նորքի Հայորդաց տան թիմը: Երրորդ մրցանակակիրներ դարձան Գյումրի ՕՀՄ քոլեջի և Հրազդանի ձյուդոիստները:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտնում է, որ Շուշիի ազատագրման 19-ամյակին նվիրված մրցաշարին մասնակցեցին ՀՀ մարզերի և Արցախի' 1998 թ. ծնված և ավելի փոքր տարիքի ձյուդոիստները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter