
Կառավարության որոշմամբ 450 միլիոն դրամ հատկացվեց «WCIT 2019» համաժողովի օրերին համերգի կազմակերպման համար
«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ի («WCIT 2019») միջոցառման համերգը կազմակերպելու նպատակով Կառավարությունը 450 միլիոն դրամ հատկացրեց։
Գումարը՝ որպես դրամաշնորհ, տրամադրվելու է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։
Նշենք, որ «WCIT 2019»-ը կկայանա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել