ՔԿ․«Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է 2003-2008թթ. ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին: Ոստիկանության նախնական վարկածով` տեղի ունեցածը ինքնասպանություն է
Քննչական կոմիտեն հայտնում էր, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքերը պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:
Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել