
Ի պաշտպանություն «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության
Ս.թ. փետրվարի 12-ին վարչական վերաքննիչ դատարանի վճռով 1 ամիս ժամկետ է տրվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը՝ իր` Վաղարշյան 12 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակի տարածքը ազատելու համար, որը հանդիսանում է նաև Հայ ազգային կոնգրեսի Արաբկիրի տարածքային կազմակերպության գրասենյակը:
Մենք` Կոնգրեսիի Արաբկիրի ենթաշտաբերի ղեկավարներս, որ ներկայացնում ենք նաև տարբեր կուսակցություններ, հայտարարում ենք, որ ոչ հիմնավոր պատճառներով կուսակցությանը սեփական տարածքից վտարելը քաղաքական հետապնդում է կուսակցության նկատմամբ և մեր աջակցությունն ենք հայտնում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը:
Համոզված ենք նաև, որ ԱԺ ընտրություններից առաջ Կոնգրեսի շտաբի փակումը միտված է Արաբկիր համայնքում Կոնգրեսի նախընտրական աշխատանքները ձախողելուն:
Պահանջուն ենք իշխանություններից անհապաղ դադարեցնել հետապնդումները «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության և Կոնգրեսի տարածքային կառույցի նկատմամբ:
Վլադիմիր Բրուտյան «Ազատություն» կուսակցություն
Սամվել Գևորգյան «Այլընտրանք» հ/ն
Ռուբիկ Արմենյան «Ժողովրդավարական հայրենիք»
Բաբկեն Գարոյան «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնություն
Արա Կտիկյան Հայաստանի ժողովրդական կուսակցություն
Հայկազ Թառլամազյան Հայաստանի լիբերալ կուսակցույթուն
Տիգրան Բաղդասարյան Հայոց համազգային շարժում
Կարինե Խաչատրյան «Հանրապետություն» կուսակցություն
Մեկնաբանել