Մաքուր արժեք
Մենք անընդհատ ստիպում ենք փոքրերին կարդալ մեծերի գրածները։ Անընդհատ ճնշում ենք նրանց հեղինակավոր անուններով։
Բացատրում ենք, որ Հյուգոյին, Տոլստոյին կամ Թումանյանին չկարդալն ու չիմանալը շատ ամոթ է։ Մենք անընդհատ ուզում ենք, որ երեխաները սնվեն հավերժականի լուսապսակ ունեցող ստեղծագործություններով։
Երեւանի «Արտբրիջ» գրախանութը, որ շատերին է հայտնի իր հաճելի մթնոլորտով, այս տարի խախտեց ավանդույթը՝ հրատարակելով մանկական ստեղծագործությունների մի ընտրանի, որի հեղինակներն արժեք ստեղծելու հավակնություն չունեն, եւ հենց դրանում է նրանց ստեղծածի արժեքը։
Ձեռք բերեք «Արտբրիջ» գրախանութի հրատարակած «Մանկական ստեղծագործություններ» ընտրանին, որը ձեզ կօգնի վերադառնալու դեպի այն սկիզբը, ուր բոլորս ենք եղել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել