HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիների ակտիվությունը ճնշվել է

Համաձայն Արցախի Պաշտպանական բանակի օպերատիվ ամփոփագրի՝ մայիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել մայիսի 5-ին: Այդ օրը ադրբեջանական բանակի առաջապահ  ստորաբաժանումները միայն  Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում արձակել են շուրջ 500 դիպուկահարային և գնդացրային կրակոցներ, հրադադարի ռեժիմը խախտելով ավելի քան 70 անգամ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սառնասիրտ ու հավասարակշռված պատասխան գործողություններից հետո շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter