HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյանը հանձնարարել է կանխել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առթիվ ապօրինի դրամահավաքը

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու և արգելելու ուղղությամբ:

ԿԳՆ կայքի տեղեկացմամբ՝ Արմեն Աշոտյանի շրջաբերականի համար հիմք են դարձել նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով և սոցիալական ցանցով ստացված ահազանգերը: Նախարարը ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարել է հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:

Խնդրին Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև նախօրեին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ՝ նշելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որևէ դրսևորում:

«Անհրաժեշտ է, որ դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ՝ ապօրինի դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով: Ծնողական համայնքի աջակցությունն ու մասնակցությունը դպրոցի խնդիրների լուծմանը կարող է կազմակերպվել բացառապես կամավորության հիմքով՝ բանկային փոխանցումների տարբերակով»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Մեկնաբանություններ (3)

es em
hetaqrqira petrvari 23 in tuyla talis?)
ara
Պարոն նախարար, ասացեք խնդրեմ, դպրոցի տնօրինությունը ակտիվ բացատրական աշխատանք ծավալի, որ իրեն` տնօրինության համար դրամ? չհավաքեն: Ինքն իրեն դեմ աշխատի? Թե կարծում եք` տնօրենները տեղյակ չեն դրամահավաքներից, կամ էլ հավաքածը հավաքարարին են տալիս: Այս աստիճան ցինիկություն? Եթե ոմանց ոտնաթաթը հողին չի կպել, նրանց համար հատուկ ասեմ. փող հավաքելու ցուցումը տալիս է տնօրենը, ուսուցիչները ծնողների միջոցով հավաքում են, մի մասը իրենց պահում, մի մասն էլ տալիս տնօրենին: Դուք հորդորում եք, որ տնօրինությունը այս բացատրական աշխատանքը կատարի, թե իրոք, ուզում եք դրամահավաքությունը վերանա?: Եթե ուզում եք, որ դրամահավաքությունը վերանա, ապա մարդ, /ոչ թե նամարդ/ ուղարկեք հենց այդ ահազանգերի հետքերով, դրամ հավաքողին ի ցույց դրեք, թե չէ բարկանալդ ինչիս է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ւսկ 5000 դրամ ընտրակաշառքային քաղաքական պ.ռնկությունը? ԵՐԿՐԻ հեղինակությունն ուսուցչի հեղինակությունից կարևոր չէ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter