Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներ փակ են
Փետրվարի 14-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Մաքենիս-Ախպրաձոր և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Փետրվարի 14-ի ժամը 15.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում, ինչպես նաև 2 տանող կամրջակներ ունեցող ավտոմեքենաների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել