Ամփոփվել են վարչական շրջանների կատարած ամսական գործառույթների գնահատականները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են վարչական շրջանների՝ 2012 թ. հունվար ամսին կատարված գործառույթների գնահատման ու վերլուծության արդյունքները՝ ըստ ոլորտների:
Գործառույթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների համագումարի արդյունքում վարկանիշային առաջին 3 տեղերը, ըստ հերթականության, զբաղեցնում են Ավան, Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Նուբարաշեն, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանները:
«Մրցակցային պայմաններում վարչական շրջանների աշխատակազմերը, ոլորտների պատասխանատուները գործնականում պետք է ավելի հետևողական ու զգոն լինեն՝ առաջիկա հաշվետվությունների ժամանակ ցուցանիշները բարելավելու համար: Առողջ մրցակցությունը պետք է հանգեցնի նրան, որ բոլոր վարչական շրջանները լինեն առաջին տեղում»,- ընդգծել է քաղաքապետը:
Առավելագույն ցուցանիշներ վարչական շրջանները ապահովել են սեփական եկամուտների հավաքագրման, դիմում բողոքների արձանագրման ու արձագանքման, աղբահանության, սոցիալական և սանմաքրման ոլորտներում: Ամենացածր ցուցանիշներն են արձանագրվել ապօրինի հողօգտագործման դեպքերի հայտնաբերմանն ուղղված արդյունքներում, բարեկարգման ու կանաչապատման և ֆինանսական ոլորտներում:
Քաղաքապետը անդրադարձել է նաև համատիրությունների խոշորացման գործընթացին, որն ուղղված է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կայացմանը և հանձնարարել է գործընթացն ավարտել սահմանված ժամկետում: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել