HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Convergence միջազգային նվագախումբը համերգներ կտա Երևանում ու Թբիլիսիում

Փետրվարի 16-ին Թբիլիսիում, իսկ փետրվարի 18-ին Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, կկայանան Convergence միջազգային փառատոնի համանուն երիտասարդական անսամբլի համերգները:

Նվագախումբն առաջին անգամ կներկայացնի Արամ Հովհաննիսյանի և արտասահմանյան երիտասարդ կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները:

2010 թ. Pre-art կազմակերպության ստեղծած Convergence միջազգային երաժշտության փառատոնի նպատակն է որոնել նորանոր արհեստավարժ երաժիշտների, միջազգային երաժշտասեր հանրությանը ներկայացնել ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, ինչպես նաև խթանել երիտասարդ երաժիշտ-կատարողների ստեղծագործական գործունեությունը:

Փառատոնի շրջանակներում ստեղծված երիտասարդական միջազգային նվագախմբի կազմում ընդգրկված են հայ երաժիշտներ Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Կարապետ Հարությունյանը (տրոմբոն), Արմեն Մաիլյանը (շեփոր), Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Լևոն Առաքելյանը (թավջութակ), Լիլիթ Մխիթարյանը (ջութակ):

Թբիլիսիում և Երևանում համերգները կանցկացվեն Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter