
Կառավարությունը «Ազգային երգ ու պարի ակադեմիա»-ին մոտ 8 մլն դրամ տրամադրեց
Կառավարությունը «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամին մոտ 8 միլիոն դրամ տրամադրեց՝ բնականոն գործունեությունը շարունակելու համար։
Կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ կրթամշակութային հիմնադրամի առաքելությունն է ուսումնասիրել, ուսուցանել ու հանրայնացնել ազգային երգերն ու պարերը։
Նախարարությունն ու «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը 2016 թվականի հուլիսին կնքել են փոխըմբռնման հուշագիր, որով հիմնադրամը հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացնում է «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման գործընթաց։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել