
Մի քանի տասնյակ քաղաքացիներ շրջափակել են ՍԴ շենքը
Մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել են Սահմանադրական դատարանի մուտքերը, որպեսզի ՍԴ աշխատակազմը չկարողանա շենք մուտք գործել: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով է դիմել քաղաքացիներին, որպեսզի վերջիններս շրջափակեն երկրի բոլոր դատարանների մուտքերը: Փաշինյանի խոսքով՝ այսօր 12:00-ին ուղիղ եթերով լինելու է իր ելույթը՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի վերաբերյալ: Տեղեկացնենք, որ քաղաքացիները շրջափակել են ՍԴ-ի և կենտրոնական մուտքը, և հետնամուտքը: Չնայած տեղատարափ անձրևին՝ քաղաքացիները շարունակում են գալ ՍԴ մուտքերի մոտ և շրջափակել այն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել