Բակո Սահակյանը խորհրդակցել է շրջվարչակազմերի ղեկավարների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Շրջվարչակազմերի ղեկավարները նախագահին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի եւ 2012 թվականին նախատեսված աշխատանքների մասին:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով շրջվարչակազմերի եւ տարբեր պետական կառույցների միջեւ համակարգված համագործակցության, ինչպես նաեւ ծագող խնդիրների լուծմանը օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել