Փոխվարչապետն ու «Հայջրմուղկոյուղու» կառավարիչը քննարկել են համագործակցության հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ` ֆրանսիական «Սաուր» ընկերության միջազգային հարցերով փոխնախագահ Միշել Ֆուրեին:
Կողմերն անդրադարձան վերջին տարիներին իրականացված ծրագրերին, ձեռք բերված արդյունքներին և նախանշված նպատակներին: Երկուստեք կարևորվեցին բնակչությանը մատուցվող ծառայության որակի բարձրացման և ջրամատակարարման տևողության ավելացման խնդիրները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ամբողջական և որակյալ իրականացումը: Մ. Ֆուրեն ընկերության անունից Հայաստանում գործունեությունը երկարատև ժամկետով շարունակելու եւ ընդլայնելու ցանկություն հայտնեց:
Փոխվարչապետը նշեց, որ համակարգում գործունեություն են ծավալում երեք օպերատորներ, եւ հայկական կողմը, կարևորելով ձևավորված փորձը, նախապատվություն է տալիս պայմանագրային կառավարմանը: Անդրադառնալով «Սաուր» ընկերությանը՝ Ա. Գևորգյանը նշեց, որ այն արդեն բավական ժամանակ գործում է հայաստանյան շուկայում, ծանոթ է առկա խնդիրներին, և ձեւավորվել է արդյունավետ համագործակցության լավ ավանդույթ: Փոխվարչապետը պատրաստակամություն հայտնեց քննարկել ընկերության հետ հետագա համագործակցության հեռանկարները` հաշվի առնելով նաեւ գործընթացում ներգրավված միջազգային ֆինանսական կազմակերպությունների կարծիքները և պահպանելով սահմանված ընթացակարգերը:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել