
10 միլիոն դրամ՝ ակտիվացած սողանքային և քարաթափման երևույթների ուսումնասիրման նպատակով
Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի մոտ 10 միլիոն դրամ։ Գումարը նախատեսվում է տրամադրել Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի տարածքում, Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի և Լոռու մարզի Մարց-Աթան ավտոճանապարհի հատվածներում ակտիվացած սողանքային և քարաթափման երևույթների ուսումնասիրման համար, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նպատակով։
Նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա նիստին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել