Իրողությունը պարզվել է
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի բնակիչ Արմեն Հ.-ն «Դեու» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի և Մռավյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1936 թ. ծնված մի կնոջ:
Վերջինս, սակայն, ազդրի կոտրվածքով տեղափոխվել էր հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
«Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել